ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 
  • Վարդան Օսկանյանի ոդիսականը

    Վարդան Օսկանյանի ոդիսականը

    04.07.2013| 13:56
    Այն պահից, երբ Վարդան Օսկանյանը դարձավ ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարարի համար սկսվեց մղձավանջների շրջանը: Օսկանյանը, իհարկե, դիվանագիտական հմտությամբ քանիցս փորձեց դրանք շրջանցել, բայց երբ կծիկը սկսում է քանդվել, մինչև վերջ գնում է: Վարդան Մինասիչի «կծիկը» վաղուց է քանդվում, դեռ էն «փուչ օրից», երբ կուսակցական դառնալով սկսեց քաղաքական լուրջ գործչի իմիջ խաղարկել «Բարգավաճում», ժամանակ առ ժամանակ հակադրվել կուսակցության որոշումներին, կուսառաջնորդին հակառակ կարծիքներ արտահայտել ու, սրանով հանդերձ, նույնիսկ հավակնել լուրջ դերակատարության ԲՀԿ-ում`կուսակցության քաղաքական գիծը փոխելու ծրագրերով:
  • «Ես չէի կարող լքել մի  կուսակցություն, որը երկու  տարուց ավելի  դեյուրե  գոյություն չունի»

    «Ես չէի կարող լքել մի կուսակցություն, որը երկու տարուց ավելի դեյուրե գոյություն չունի»

    28.06.2013| 03:33
    Երեկ ԶԼՄ-ները մեկը մյուսին հերթ չտալով «ավետում» էին` Ազգային անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ «լքել» է ՍԴՀԿ-ն: Սակայն հիշյալ «ավետիսը» սփռող լրատվամիջոցներից և ո՛չ մեկը չէր մանրամասնել, որ հայտնի դատական գործընթացից հետո Լյուդմիլա Սարգսյանի ատենապետությամբ ՍԴՀԿ այլևս գոյություն չունի։ «Չկա՛ մարդը, չկա՛ պրոբլեմը» հայտնի բանաձևումի հանգով էլ, քանի որ չէր արձանագրվել փաստը, ապա և չէր հնչել տրամաբանական հարցը` չեղածի ի՞նչն է լքել պարոն Եղիազարյանը։
  • Հույսը չեն կտրում

    Հույսը չեն կտրում

    28.06.2013| 01:53
    ԲՀԿ-ն հետընտրական վիճակներից ոչ մի կերպ դուրս չի գալիս, ներքին «բլթբլթոցներն» էլ մի քանի շերտանի են: Նախ` զգայունները նեղված են նրանից, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կոլյայիչը կանչեց իրենցից ոմանց (ասենք` Տոնուսի Աշոտին), ասաց` կարա՞ք մեծամասնականով ձեր տարածքներում թեկնածություն դնեք, հաղթեք ՀՀԿ-ի թեկնածուին, փողը ես կտամ… պարտքով: Հիմա քիչ-քիչ Կոլյայիչը հետ է գանձում պարտվածների գումարները` նրանց ողջ «ինքնությամբ» հանդերձ:
  • Էս ինչի՞ են ոտուձեռ ընկել ԲՀԿ-ից սնվող լրատվամիջոցները

    Էս ինչի՞ են ոտուձեռ ընկել ԲՀԿ-ից սնվող լրատվամիջոցները

    26.06.2013| 16:26
    Նիկոլի վերջին հարցազրույցը տարաբնույթ քննարկումների առիթ է տվել: Կեցցե, ուրեմն, այս տղան, որ կարողացել է քաղաքականությամբ հետաքրքրվողների ուշադրության կենտրոնում հայտնվել: Նիկոլի որոշ մոտեցումների հետ քաղաքականության մեջ կարող է համաձայն չլինեմ, բայց չեմ կարող չասել որոշ բաներ:
  • Սպասենք մինչև սեպտեմբեր

    Սպասենք մինչև սեպտեմբեր

    25.06.2013| 14:27
    Աշնան սկզբին ՀՀՇ-ից հեռացած և նոր ՀՀՇ-ի կայացմանը ձեռնամուխ եղած մի խումբ գործիչներ մեկ ամիս առաջ մամուլի ասուլիս էին հրավիրել և ներկայացրել իրենց առաջիկա անելիքները:
  • Կգա ու կասի իր տղամարդու խոսքը

    Կգա ու կասի իր տղամարդու խոսքը

    25.06.2013| 01:40
    Երեկ մենք փորձեցինք ճշտել, թե երբ է նշանակվելու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, մանավանդ որ քաղաքապետարանն արագ ռեժիմով փոխեց Նուբարաշենի վարչական շրջանի ԲՀԿ ղեկավարին: Մալաթիա-Սեբաստիայում այս պահին ԺՊ է Դավիթ Օհանյանի տեղակալ Սամվել Արթինյանը: Հիշենք, որ այդ պաշտոնի համար Սամվել Ալեքսանյանը նախատեսել է նշանակել տալ յուր եղբորորդուն` ահավոր երիտ-Արտակ Ալեքսանյանին, որը դեռ քսանհինգ տարեկան չկա և ունի աշխատանքային մեկուկես տարվա «հսկա» փորձ:
  • ՀՀԿ-ն այլևս «ընդդիմություն» չէ

    ՀՀԿ-ն այլևս «ընդդիմություն» չէ

    17.06.2013| 15:27
    Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվեց ՎՊ-ի հաշվետվության քննարկումը: Չկար այլևս ՀՀԿ-ականների նախկին էմոցիան, ընդդիմություն-ՀՀԿ-ն: Այս անգամ ամբիոնի մոտ էր կառավարության ներկայացուցիչ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որը հակադարձում էր ՎՊ-ին:
  • «Ժառանգությունը» շարունակում է «շուրջերկրյա ճանապարհորդությունը»

    «Ժառանգությունը» շարունակում է «շուրջերկրյա ճանապարհորդությունը»

    16.06.2013| 00:17
    ԱՄՆ-ից վերադարձած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը շարունակելու է իր պայքարը, և նրանք, ովքեր փոփոխություններ են ուզում, պետք է պատրաստ լինեն բազմաչարչար պայքարի:
  • «Է՜, տակը բան չի մնում»

    «Է՜, տակը բան չի մնում»

    14.06.2013| 13:52
    «Եթե ընդդիմությունը չի կարող միավորվել, դա լուրջ հնարավորություն է տվել իշխանություններին, որ ինչ ուզենան անեն: Ընտրությունից ընտրություն միշտ այս հարցը բարձրացնում ենք, բայց ամեն ընտրությունից հետո նույն արդյունքն ենք ստանում: Իսկապես ժողովուրդը մեկ կոնկրետ այլընտրանք պետք է տեսնի, ոչ թե բազմադեմ ընդդիմություն, որն իշխանությունների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում: Ընդդիմության այսօրվա հիմնական մարտահրավերը միավորվելն է»:
  • ՀՅԴ-ն ՀՀԿ-ին առաջարկում է ապաշխարել

    ՀՅԴ-ն ՀՀԿ-ին առաջարկում է ապաշխարել

    14.06.2013| 13:20
    «Այս երևույթը նոր չէ: Իշխանություններն այն տրամաբանության մեջ են, որ այս երկրում ամեն ինչ իրենցն է: Ամեն տեղ իրենք պետք է լինեն, մոնոպոլիզացվել է ամեն ինչ` քաղաքականությունը, տնտեսությունը, հիմա էլ` ողջ քաղաքական դաշտը: Իրենք փորձում են ներկայանալ թե՛ ընդդիմություն, թե՛ իշխանություն: Այսինքն, ամեն դաշտում իրենք են փորձում լինել: Սա աբսուրդ է, որին երկար ժամանակ ականատես ենք: Սա դարձրել են իրենց աշխատաոճը, իբրև մարտավարական նոր հնարք են կիրառում, որ առաջինը մենք բարձրաձայնենք, որ տեղ չմնա»,-այսօր ԱԺ-ում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: